ՍԻՐԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ. ԱՐԴԵՆ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Է ԻՆՉ «ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ» ԿԱՅՔԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» ԳՐՔՈՒՅԿԻ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ: ԳՐՔՈՒՅԿԻ ՏՊԱԳՐՈՒՄՆ ՍԿՍՎԱԾ Է ՇՆՈՐՀԻՎ՝ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. 2000 ռուբլի: Տէր եւ տիկին ՀԱԿՈԲ եւ ՍԻՐԱՐՓԻ ՉՈՔԱԼՅԱՆՆԵՐ. 20 000 դրամ: ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԼՂԱԹՅԱՆ. 20 դոլար: ՆԱՐՈՏ ԽԱՉԱՏՈՒՐ. 20 000 դրամ: ՀԱԿՈԲ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. 100 դոլար: «ՔԱՆԻ ՄԸ ԸՆԳԵՐՆԵՐ». 200 կանադական դոլար: ՄԱՐԳՈ ԿԱՎԻՋԵԱՆ. 142 դոլար: ՍԵՐՈԲ ՍԱՀԱԿԵԱՆ. 200 դոլար: ԴՐՈ ՉԱՔԱՔԼԵԱՆ. 20 000 դրամ: ՍԱԹԵՆԻԿ ՎԱՆՈՅԱՆ. 10 000 դրամ: ՄՈՎՍԵՍ ՖԱԳԵՃԵԱՆ. 20 000 դրամ ՀԱԿՈԲ ԱՅՆԹԷԲԼԵԱՆ. 10 000 դրամ: ԱՂՎԱՆ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ. 1000 ռուբլի: ԱԼԵՔՍ ՀԱՋԻՄԱՆՈՒԿԵԱՆ. 100 դոլար: ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. 20 000 դրամ: Տէր եւ տիկին ԳՐԻԳՈՐ ԵՎ ՆԵՎՐԻԿ ԱԶԱՏԵԱՆՆԵՐ. 50 դոլար: ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ. 5000 դրամ: ՄԿՐՏԻՉ ԵՎ ՆԱՆԵ ՆԱԽՇՔԱՐՅԱՆՆԵՐ. 25 000 դրամ: ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ. 50 դոլար: ՎԱՀԱԳՆ ՄԵՍՐՈՊԵԱՆ. 10 000 դրամ: ՊԵՐՃ ԹԻւՖԷՆԿՃԵԱՆ. 10 000 դրամ: ՀՐԱՉ ՅԱԿՈԲԵԱՆ. 10 000 դրամ: ԼԵՎՈՆ ԼԱԶԱՐԵԱՆ. 10 000 դրամ: ՇԱՆԹ ԱՎԱԳԵԱՆ. 10 000 դրամ: ՅԱԿՈԲ ՊՕՂՈՍԵԱՆ. 10 000 դրամ: ԱՐՄԷՆ ՄԱՐԳԱՐԵԱՆ. 10 000 դրամ: ՍԵԴԱ ՕՀԱՆՆԷՍԵԱՆ. 10 000 դրամ: Տէր եւ տիկին՝ ԿԱՐՕ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՀԵՔԻՄԵԱՆՆԵՐ. 30 000 դրամ: ՍԱՐԳԻՍ ԵՎ ԼՈՌԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆԵՐ. 300 դոլար: ՍԻՄՈՆ ԵՎ ՆԱՐԵ ԵԱՀՆԻԵԱՆՆԵՐ. 200 դոլար: Տէր եւ տիկին՝ ՆԵՐՍԷՍ ԵՎ ՇԱՔԷ ԱՐԾԻՎԵԱՆՆԵՐ. 25 000 դրամ: ԱԼԻՍ ԱՇՃԵԱՆ. 25 000 դրամ: ՄԱՍԻՍ ԱՐԾԻՎԵԱՆ. 10 000 դրամ: «ԼՈՒՍԻՆ ՂԱՐՆԱՂԱՐԵԱՆ ՖՈՆՏ». 20 000 դրամ: ՎԱՐԱՆԴ ՊԵՏՐՈՍԵԱՆ. 10 000 դրամ: ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ:   ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ԳՐՔՈՒՅԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԱՅՍՏԵՂ՝ »»» http://issuu.com/90201/docs/___________________________________?workerAddress=ec2-184-73-121-115.compute-1.amazonaws.com

воскресенье, 28 сентября 2014 г.

ԳԱՂԱՓԱՐԻ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ

ՀԻՆԳ ՀԱՅԵՐ ԿՅԱՆՔՈՎ ՊԱՀԱՆՋԵՑԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐՆԵՐԻ ԴԱՏԸ
Լիսաբոնի հինգ նահատակի հիշատակին ամեն հուլիսի 27-ին Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգի կարգ: 1983-ին, առավոտյան լիբանանահայ երիտասարդների հինգ հոգանոց մի խումբ մտավ Պորտուգալիայում Թուրքիայի դեսպանատան տարածք: Որոշ ժամանակ պահելով ոստիկանական ուժերով շրջապատված շենքը` նրանք պայթեցրեցին այն` ածխակույտի վերածելով նաեւ իրենց: Հայերի Ցեղասպանության ուրացման դեմ արշավի մաս հանդիսացած այս արարքի հեղինակների հիշատակին հոգեհանգստի ծեսը կատարվում է նաեւ Հայրենիքում: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության վարչության անդամ Սասուն Սարգսյանի խոսքով, ժամանակն է, որ Հայաստանի ժողովուրդն էլ ճանաչի իր հինգ մարտիկին: Նրանց արարքն այսօր ունի անձնազոհության ավելի մեծ խորհուրդ, քանի որ մեր երիտասարդությունը կանգնած է ինքնաճանաչման խնդրի առջեւ: 


Ովքեր էին նրանք, այդ հինգ երիտասարդներն, ովքեր 1983-ի հուլիսի 27-ին Լիսաբոնում ինքնազոհաբերմամբ բարձրաձայնեցին Հայերի Ցեղասպանության ուրացման մասին: Այդ արարքը ցնցել է շատերին, օտարազգիներին մղել է ուսումնասիրելու, հասկանալու Ցեղասպանություն վերապրած ժողովրդի դատը: Մոխրացած երիտասարդ նահատակներ, որոնք դարձան հայ ժողովրդի անունից դատախազներ, մարդկային մեծ դատում: Դատ, որտեղ անպայման լինելու է հաղթանակ եւ արդար վճռահատում: 

«Մենք հայ ժողովրդի զավակներն ենք: Բռնամիջոցների դիմելու մեր որոշումը հետեւանք է թուրք պետության եւ նրան պաշտպանող ուժերի մերժումի դեմ` ընթացք տալու հայ ժողովրդի արդար եւ խաղաղասեր պահանջներին»: Նման հայտարարություն տարածելով միջազգային լրատվամիջոցներին, դարասկզբի Ցեղասպանության հետեւանքով հայրենիքից հեռու` Լիբանանում ծնված հինգ հայ երիտասարդներ` Սեդրակը, Վաչեն, Արան, Սարգիսը եւ Սիմոնը, որոնցից ավագի տարիքը միայն 24 էր, 1983-ի հուլիսի 27-ին Պորտուգալիայի մայրաքաղաքում գրավեցին թուրքական դեսպանատունը եւ որոշ ժամանակ անց պայթեցրին այն` ածխակույտի վերածելով նաեւ իրենց: Լիսաբոնում նահատակված հայ երիտասարդների անձնասպանությունը գագաթնակետն էր տասնամյա այն պայքարի, որ միջազգային ու հայրենական գլխագրերում բնորոշվում է «Նորագույն զինյալ պայքար», «հայկական դիմադրական շարժում», «հեղափոխական պայքար», օտարների կողմից նաեւ հայկական ահաբեկչություն: Իրականում դա Հայոց Ցեղասպանության ուրացման դեմ արշավի մի հատվածն էր, որ սկիզբ էր առել 1975-ի հոկտեմբերին, երբ Ավստրիայում, ապա նաեւ` Ֆրանսիայում ահաբեկվեցին այդ երկրներում Թուրքիայի դեսպանները: 


Ցեղասպանության ճանաչման պայքարում զենք վերցրած հայ երիտասարդ սերնդին առաջնորդում էր նոր մոտեցում: Աշխարհն անընդունակ է ընկալել հայության քաղաքական խաղաղ պահանջները: «Ես բնական մահով չպիտի մեռնիմ, զոհը պիտի չլինեմ ճակատագրի խաղերի: Ես հայ դատի զինվոր եմ, կեանքս պիտի զոհեմ այդ ճամբին վրայ»: Այս խոսքերը ասել է Վաչե Տաղլեանը` Լիբանանցի հինգ երիտասարդներից ամենակրտսերը: Տասնամյակներ հայերը սպասեցին, որ միջազգային արդարությունը լուծի Հայկական հարցը: Բայց շոշափելի ո'չ մեկ արդյունք: Մեր դատի շուրջ բարձրացված լռության պատը անխորտակելի էր: Լռության պատը խորտակեցին աշխարհի տարբեր մայրցամաքներում, տարբեր երկրներում ծնված եւ մեծացած, տարբեր հոգեկերտվածքով հայ երիտասարդները: Աշխարհի տարբեր մայրցամաքներում, տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում ծնված եւ մեծացած, տարբեր հոգեկերտվածքով հայ երիտասարդները նախնիների ողբերգության մասին բարձրաձայնեցին նույն կերպ ցուցական ակտերով: Նրանց գործողություններն ուղղված էին մեկ ու կես միլիոն հայի կյանք խլած եւ Ցեղասպանությունը ուրացող թուրքական պետության, եւ ոչ թե խաղաղ ժողովրդի դեմ:1975-ին Վիեննայում սկսված հայկական նորագույն զինյալ պայքարը, սակայն, այդ շրջանին հատուկ մյուս շարժումներին հակառակ, չվերածվեց ինքնանպատակ գործողության: Ու այն պահին, երբ աշխարհում Ցեղասպանության փաստը այլեւս դարձել էր քաղաքական ձեւակերպում, բանաձեւեր` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբում կամ Եվրախորհրդարանում, դադարեց գործել: Մնացին միայն շիրիմներ Բեյրութում, ուր թաղված են Լիսաբոնի գործողության հինգ հայ տղաները, Բուրգասում, ուր իրեն պայթեցրեց անանուն հայորդին, Պոլսում, ուր թաղեցին կախաղան բարձրացված հայ մարտիկին:

Комментариев нет:

Отправить комментарий