ՀԻՆԳ ՀԱՅԵՐ ԿՅԱՆՔՈՎ ՊԱՀԱՆՋԵՑԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐՆԵՐԻ ԴԱՏԸ
Լիսաբոնի հինգ նահատակի հիշատակին ամեն հուլիսի 27-ին Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգի կարգ: 1983-ին, առավոտյան լիբանանահայ երիտասարդների հինգ հոգանոց մի խումբ մտավ Պորտուգալիայում Թուրքիայի դեսպանատան տարածք: Որոշ ժամանակ պահելով ոստիկանական ուժերով շրջապատված շենքը` նրանք պայթեցրեցին այն` ածխակույտի վերածելով նաեւ իրենց: Հայերի Ցեղասպանության ուրացման դեմ արշավի մաս հանդիսացած այս արարքի հեղինակների հիշատակին հոգեհանգստի ծեսը կատարվում է նաեւ Հայրենիքում: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության վարչության անդամ Սասուն Սարգսյանի խոսքով, ժամանակն է, որ Հայաստանի ժողովուրդն էլ ճանաչի իր հինգ մարտիկին: Նրանց արարքն այսօր ունի անձնազոհության ավելի մեծ խորհուրդ, քանի որ մեր երիտասարդությունը կանգնած է ինքնաճանաչման խնդրի առջեւ:




.png&container=blogger&gadget=a&rewriteMime=image%2F*)
